Կլինիկական հետազոտություններ

Herbalife ընկերությունը պարբերաբար իրականացնում է իր արտադրանքի կլինիկական փորձարկումներ աշխարհի առաջատար մասնագետների և ինստիտուտների օգնությամբ: Բոլոր հետազոտությունները կատարվում են Հելսինկյան հռչակագրի էթիկական սկզբունքների, GСP (Good Clinical Practice, Պատշաճ կլինիկական պրակտիկա) կանոնների և գործող նորմատիվ պահանջներին համապատասխան:

Ի՞նչ է նշանակում «կլինիկական հետազոտություն»

Սա գիտական փորձի տարատեսակ է, որի դեպքում փորձարկմանը մասնակցում են մարդիկ: Նման մոտեցումը թույլ է տալիս ուսումնասիրել, գնահատել և վերլուծել որոշակի արտադրատեսակի հատկությունները: Կլինիկական հետազոտությունը մշտապես ունի գիտական հիմնավորում և մանրամասնորեն արձանագրվում է: Այս դեպքում առանձնակի կարևորվում է փորձարկմանը մասնակցող անձի իրավունքների, անվտանգության և առողջության գերակայության սկզբունքը գիտության և հասարակության շահերի նկատմամբ: Փորձարկմանը մասնակցող անձը կարող է ներգրավվել հետազոտությանը միայն իր կամավոր տեղեկացված համաձայնության դեպքում:

Որպես կանոն կլինիկական հետազոտության մեջ ներգրավվում են փորձարկվողների 2 խումբ: Դա հարկավոր է համեմատական տվյալներ ստանալու համար: Փորձարկվող խումբն օգտագործում է հետազոտողներին հետաքրքրող արտադրանքը, մինչ դեռ երկրորդ խումբն օգտագործում է նմանատիպ կամ իր հատկություններով տարբերվող միջոց: Հետազոտման ժամանակ երկու խմբի ներկայացուցիչներին ուշադրությամբ հետևում են հետազոտությունից առաջ, ընթացքում և ավարտից հետո: