Ընտրելով բոլոր ցուցանիշներով լավագույն համարվող բաղադրիչները՝ մենք սկսում ենք դրանց մշակումը:
Մենք շատ լրջորեն ենք մոտենում մեր արտադրատեսակների համար անհրաժեշտ բաղադրիչների ընտրությանը, ստեղծմանը և նախապատրաստմանը:
Բարձրորակ հումք
Յուրաքանչյուրը պահանջում է որոշակի տեխնոլոգիա. սոյայի հատիկները վերածում են յուղազերծված փաթիլների, հալվեի տերևներից ստանում են գել և հյութ, իսկ թեյի չոր և մանրացված տերևները թրջում են տաք ջրով՝ հանուկ ստանալու նպատակով: Ահա այսպես մեր բաղադրիչները վերածվում են բարձրորակ հումքի:
Թեստավորման բազմաստիճան փուլ
Արտադրության յուրաքանչյուր փուլում մենք իրականացնում ենք թեստավորման բազմաստիճան փուլեր, որպեսզի ապահովենք մեր արտադրանքի համապատասխանությունը Herbalife-ի խիստ պահանջներին և Պատճաշ արտադրական պրակտիկայի (GMP) բոլոր պահանջներին:
Մասնավորապես, հումքի վերամշակման փուլում իրականացնում ենք վերջինիս քիմիական և որակական վերլուծություն, որպեսզի պարզենք վիտամինների և օգտակար բաղադրիչների կոնցենտրացիան, ինչպես նաև վերահսկում ենք դրա մաքրությունը և անվտանգությունը:
Գերժամանակակից գիտական մշակումներ
Գիտնականները և մասնագետները բժշկության դոկտոր, Herbalife-ի Գիտախորհրդատվական խորհրդի նախագահ, Կալիֆորնիայի համալսարանին կից գործող Մարդու սննդի կենտրոնի (ԱՄՆ) տնօրեն Դեյվիդ Հիբերի և Herbalife-ի Գիտախորհրդատվական խորհրդի անդամ,Նոբելյան մրցանակի դափնեկիր* Լուի Իգնարրոյի ղեկավարությամբ մեր աշխատանքի յուրաքանչյուր փուլում կիրառում են գերժամանակակից գիտական մշակումներ:
*Նոբելի հիմնադրամն ինքնուրույն կազմակերպություն է և չի տալիս Herbalife®-ի արտադրանքի որևէ փորձագիտական գնահատական: